ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Կարեն Բեքարյան. Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի աշխատանքի հետ կապված հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել (ԲԱՑԱՌԻԿ)

Հոկտեմբերի 29-ին Կիևում մեկնարկել են «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքները, որոնց մասնակցում է նաև ՀՀ խորդարանական պատվիրակությունը: Կիև կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 29-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակության անդամ, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը հանդիպել է գործընկեր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իգոր Մոսիյչուկի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա է եղել նաև բարեկամական խմբի անդամ Կարինե Աճեմյանը, իսկ ուկրաինական կողմից Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի քարտուղար Միխայլո Պեկինը: 

 

-  Պարո´ն Բեքարյան, երեկ՝ հոկտեմբերի 29-ին, հանդիպել եք Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իգոր Մոսիյչուկին: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները:

-  Շատ դրական եմ գնահատում հենց այն փաստը, որ հնարավոր եղավ հանդիպել: Գիտեք, թե պարոն Մոսիյչուկի հետ ինչ միջադեպ էր տեղի ունեցել: Նա բավականին ծանր վիրավորված է, մի քանի տեղից ունի կոտրվածքներ և գտնվում է հիվանդանոցում, սակայն հանդիպումը տեղի ունեցավ: Ես նրան իմ շնորհակալությունն եմ հայտնել, որ անգամ այդ վիճակում արեց հնարավոր ամեն բան, որպեսզի հանդիպումը տեղի ունենա:

Այս հանդիպումը կարելի է անվանել ճանաչողական, որովհետև մինչ այդ իրար հետ առերես շփվելու առիթ չէր եղել: Ուրիշ բան է նամակագրությունը, հեռակա կապը, լրիվ այլ է, երբ հնարավորություն ես ունենում անձամբ շփվելու: Հետևաբար, առաջին հերթին այս այցը ճանաչողական էր:

Շատ բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ այդ իրավիճակում գտնվող մարդը, ով ընդամենը մի քանի օր առաջ լուրջ վնասվածքներ է ստացել, ուներ բացահայտ պատրաստակամություն իրականում խոսելու օրակարգի, մեր պատկերացումների, հետագա գործողությունների վերաբերյալ: Եթե պայմանական ասեմ, մեր հանդիպումը տեսակցությունից աստիճանաբար վերածվեց ծանոթության, զրույցի, իսկ հետո արդեն՝ համատեղ գործողությունների վերաբերյալ քննարկման:

- Արդյո՞ք նկատվում էր կամք, իրական ցանկություն իրականացնելու համատեղ աշխատանք, որը կնպաստի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքի արդյունավետությանը:

- Այո´, մեր ողջ զրույցի ժամանակ նկատվում էր հստակ պատրաստակամություն, որ իրոք պետք է արվեն միասնական մտածված, նախագծված քայլեր, գործողություններ, որոնք նպաստ կբերեն միջխորհրդարանական բարեկամական խմբերի համատեղ աշխատանքին, այդ աշխատանքը նոր հանգրվանի, նոր որակի բերելու համար: Սրա հետ կապված մոտակա շրջանի համար ունենք պայմանավորվածություն: Երկու երկրների բարեկամական խմբերի անդամներից, նաև այն կառույցներից, որոնք այս համատեքստում կարող են իրենց լուման ունենալ, հավաքելու ենք համատեղ գործողությունների առաջարկներ: Այս առաջարկները դառնալու են մեկ ընդհանուր բազա:

Պարոն Մոսիյչուկի ապաքինումից հետո՝ հենց առաջին իսկ հնարավորության դեպքում, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ուկրաինական կողմը կայցելի Հայաստան: Հենց այդ այցի ժամանակ էլ կքննարկենք ընդհանուր բազայում տեղ գտած առաջարկները, կդասակարգենք դրանք ըստ իրականացման ժամանակագրության և կսկսենք աշխատանքը շատ հստակ գործողությունների ծրագրի ներքո: Նշեմ, որ պարոն Մոսիյչուկի հետ տեղի ունեցած դեպքից որոշ ժամանակ առաջ Հայաստան այցելելու պաշտոնական հրավեր ուղարկվել էր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
   
20.12.2017
  10° 
21.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: