ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի նախագահը կոչ է արել ամրապնդել հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունները

mineconomy.am

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը Բեյրութում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունը։ Սուրեն Կարայանին ուղեկցել է Լիբանանի ծրագրավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը, հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախագահ Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները` կոչ անելով ամրապնդել դրանք բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսական ոլորտում։

«Լիբանանահայերը կարևոր դեր են խաղում Լիբանանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում», - ասել է նա: Լիբանանի նախագահը նաև կոչ է արել երկու երկրների գործարարներին ակտիվ համագործակցել միմյանց հետ:

Սուրեն Կարայանն իր հերթին ընգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը և ներդրումային հնարավորությունները։

«Հայկական պատվիրակությունը այսօր Լիբանանում է` նախարար Միշել Ֆարաոնի հրավերով, և մեր հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը Լիբանանի տնտեսական հաստատությունների մեր գործընկերների հետ», - հավելել է նախարար Կարայանը:

«Մենք համարում ենք, որ Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը դեռևս հավուր պատշաճի իրացված չէ։ Նախարար Ֆարաոնի հետ մենք պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական համագործակցությունն այն ուղղություններով, որոնցում դեռ բավականին աշխատանք կա անելու։ Հայ և լիբանանցի գործարարների դերը հատկապես կարևոր է այս համագործակցությունը խթանելու գործում», - ասել է նախարար Կարայանը և ներկայացրել Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությունն ու թիրախային շուկաներում առկա հնարավորությունները։

Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: