ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրապարակվել են Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր. ինչու՞ հիմա

HauensteinCenter

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի փաստաթղթեր է հրապարակել 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ: Այդ առիթով նա նշել է. «Ամերիկայի հասարակությունն ակնկալում է կառավարությունից հանրության համար հնարավորինս հասանելի դարձնել Նախագահ Ջոն Քենեդու մահվան հանգամանքները, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն այս առանցքային իրադարձության բոլոր կողմերին: Հետևաբար ես այսօր կարգադրում եմ, որ փակագծերը վերջապես բացվեն», - ասել է Թրամփը:

Ինչո՞ւ հիմա: Ժամանակը բնավ պատահական չէ ընտրված, և դա ուղղակիորեն կապված չէ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի անձի հետ: 1992 թ.-ին ԱՄՆ Կոնգրեսը միաձայն ընդունել է Քենեդու սպանության մասին ակտը, որը նույն թվականին ստորագրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կողմից, և որը նպատակ ուներ ապահովել Քենեդու սպանության շուրջ 25 տարի ձգվող գործի թափանցիկությունը: Օրենքը պարտադրում է, որ սպանության հետ կապված իշխանության մոտ առկա բոլոր փաստաթղթերը հրապարակվեն 25 տարվա ընթացքում: Փաստաթղթերի ամբողջական բացահայտման վերջնաժամկետն, ըստ ակտի, 2017 թ.-ի հոկտեմբերի 26-ն էր:

Նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ հրապարակել է ավելի քան երեք հազար մինչ օրս գաղտնի պահվող փաստաթուղթ, սակայն հարյուրավոր փաստաթղթեր հետ են ուղարկվել, չնայած օրենքին, որը պարտադրում է դրանք հրապարակել: Մեկնաբանելով սա՝ Թրամփը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի որոշ գործակալություններ խնդրել են, որ որոշ փաստաթղթեր գաղտնի պահվեն «ազգային անվտանգության, իրավապահության և արտաքին գործերի հետ կապված խնդիրների պատճառով»,  հաղորդում է Aljazeera-ն:

Նախագահն ավելացրել է, որ այդ փաստաթղթերը կվերանայվեն, և այն տեղեկությունը, որը կարող է ազդել ազգային անվտանգության վրա, չի հրապարակվի: «Այսօր ես ոչ մի ընտրություն չունեմ, և ընդունում եմ այդ վերապահումները՝ մեր ժողովրդի անվտանգությանն անդառնալի վնաս չհասցնելու համար», - ասել է նա: Ըստ ամերիկյան օրենսդրության՝ դաշնային գործակալությունները, ինչպիսիք են ԿՀՎ-ն և ՀԴԲ-ն, կարող են վիճարկել նման փաստաթղթերի հրապարակումը, սակայն այդ դեպքերում վերջին խոսքը նախագահինն է:

Հատկանշական է, որ Քենեդու սպանության շուրջ Ակտն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1991 թ.-ին՝ Օլիվեր Սթոունի նկարահանած վիճահարույց Ֆիլմից հետո: Ֆիլմը ուսումնասիրում է Ջոն Քենեդիի մահվան հանգամանքները (հայտնի ֆիլմի հոլովակը ներկայացված է կից):

Այն բանից հետո, երբ Քենեդին 1963 թ.-ի նոյեմբերին Դալլասում սպանվեց իր մեքենայի մեջ Լի Հարվի Օսվալդի արձակած կրակոցից, շատ վարկածներ են առաջ քաշվել առ այն, թե ով է իրականում պատվիրել սպանությունը: Այդ վարկածները մեղադրում են ռուսներին, կուբացիներին և նույնիսկ ԿՀՎ-ին: Քենեդու սպանության նման տեսակետներ հայտնվել են այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ սպանությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Օսվալդը  Մեքսիկաում եղած ժամանակ՝  այցելել է ԽՍՀՄ-ի և Կուբայի դեսպանատներ:

Տարիների ընթացքում հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը չի հավատում այն պաշտոնական վարկածին, թե Լի Հարվի Օսվալդն Քենեդուն սպանությունը ծրագրել է ինքնուրույն:

Նշենք նաև, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը Դոնալդ Թրամփի  համար որոշակի դրական ազդեցություն կարող է ունենալ: Նախ նա չի խոչընդոտում փաստաթղթերի հրապարակմանը, ինչը դրական է անդրադառնում նրա վարկանիշի վրա, և երկրորդ, այդ գաղտնի փաստաթղթերի շուրջ առաջացած աղմուկը կարող է ինչ-որ կերպ մեղմել ներկայիս ԱՄՆ նախագահի հանդեպ տևական դիմադրությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: