ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանի հետ

president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում: 

Շնորհակալություն հայտնելով դեսպան Մոնտեյրոյին Հայաստանում պաշտոնավարման անցած տարիներին կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ ժամանակահատվածն աչքի է ընկել տարբեր ոլորտներում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով: Նախագահի գնահատմամբ, դեսպանին հաջողվել է բրազիլական հարուստ և բազմազան մշակույթը լավագույնս ներկայացնել Հայաստանում և մշակույթի միջոցով ևս նպաստել երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
Սերժ Սարգսյանը դեսպան Մոնտեյրոյի դիվանագիտական առաքելության շրջանում առանձնացրել է հատկապես երկու հիշարժան իրադարձություն՝ Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը, Նախագահի համոզմամբ, լավ առիթ էր մեկ անգամ ևս ընդգծելու հայ-բրազիլական հարաբերությունների ջերմությունն ու ամրությունը: Նախագահ Սարգսյանը երկկողմ բարեկամության խորացման ևս մեկ նշանակալի իրադարձություն է համարել 2015թ. Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2016թ. Նախագահ Սերժ Սարգսյանի Բրազիլիա կատարած այցը և հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ: 
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ Հայաստանում Բրազիլիայի հաջորդ դեսպանը կշարունակի պարոն Մոնտեյրոյի հիմնադրած բարի ավանդույթներն ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Բրազիլիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության, ինչպես նաև իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ իր համար մեծագույն հաճույք և պատասխանատվություն էր աշխատել հնամենի պատմություն և հարուստ մշակույթ ունեցող հյուրընկալ Հայաստանում, որտեղից հեռանում է հրաշալի տպավորություններով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: