ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն ջնջում է անցյալը, քանի որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային. Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում։

 «Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում», – ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: 

«Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը», – նշել է Նալբանդյանը.

Նալբանդյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք:

 «Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը», – նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավար:

«Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է hելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը», – ասել է նախարարը:

«Մեր հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում և վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում», – նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների և սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: