ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի մասին

kyivpost.com

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Trend» գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից առաջ: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման համար խիստ կարևոր նշանակություն ունի համատեղ աշխատանքը:

Գրեմինգերն իր հերթին վստահություն է հայտնել, որ անվտանգության հարցերով այնպիսի  ներառական միջազգային կառույցը, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, կարող է կանխել ճգնաժամերի վերածվելը հակամարտությունների և օգնել անդրազգային խնդիրները լուծելու հարցում:

«Այժմ դա կարևոր է, ինչպես երբևէ: Այդիսկ պատճառով, ես իմ առաքելությունն եմ համարում ԵԱՀԿ մանդատի շրջանակներում վերականգնել անվտանգության հարցերով երկխոսությունը և շարունակել աշխատանքը եվրասիական տարածաշրջանում: Ես մտադիր եմ շարունակել այդ աշխատանքը՝ ներառական և ընդհանրացնող օրակարգ ստեղծելու նպատակով», - ասել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: