Ռուսաստանի խորհրդանիշի «հայկական» գմբեթը
Հայերը վաղուց են սկսել բնակվել Մոսկվայում: Այդ մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է դեռևս 1390-ին, երբ Աբրահամ անունով մի հայի կրպակ է այրվել քաղաքում: Հայերի առաջին մեծաքանակ հոսքը Մոսկվա եղել է XV-XVI դդ. «չինական քաղաքում», ապա նրանք բնակություն են հաստատել Պրեսնյայում: Իվան Ահեղի հրամանագրերից մեկով հայերին հնարավորություն է տրվել բնակվելու Սպիտակ քաղաքում և Ստոլպովում, գրում է Lgz.ru-ն:
Մոսկվայի «ամենահայկական վայրերից» մեկը Ռուսաստանի մայրաքաղաքի հենց կենտրոնում է գտնվում: Կրեմլի Սպասկին աշտարակի կողքին կանգնած աննախադեպ գեղեցիկ Սրբ Բարսեղ Օրհնյալի կամ Սուրբ Կույսի Տաճարում, որը համարվում է Ռուսաստանի խորհրդանիշերից մեկը: Տաճարում միավորված են միանգամից ինը եկեղեցիներ, ինչպես նաև դրանց ավելի ուշ կցված մատուռը: Տաճարը կառուցվել է 1552-1554 թվականներին: Այն ժամանակ Ոսկե Հորդայի դեմ պատերազմ էր մղվում՝ Կազանի և Աստրախանի թագավորությունների նվաճման համար: Յուրաքանչյուր հաղթանակից հետո փայտե եկեղեցի էր կառուցվում այն սրբի պատվին, որի հիշատակի տոնն այդ օրն էր նշվում: Բացի այդ, եկեղեցիներից մի քանիսն էլ կառուցվել են նշանակալի իրադարձությունների պատվին:
1552 թ. Կազանի թագավորության միացումը շրջադարձային էր Ռուսաստանի պատմության մեջ, որտեղ անգնահատելի էր նաև հայերի ցուցաբերած օգնությունը ռուսներին: Ի երախտագիտություն՝ XVI դարում Իվան Ահեղ ցարը հրամայում է Սբ. Բարսեղ տաճարի հյուսիսարևմտյան եկեղեցին անվանել Մեծ Հայքի Գրիգոր Լուսավորչի պատվին, քանի որ Կազանի բերդի պատը «Արսկա» աշտարակի հետ միասին գրավել են 1552 թ. սեպտեմբեր 30-ին՝ Լուսավորչի հիշատակի օրը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» տաճարի չորս փոքր եկեղեցիներից մեկն է (15 մետր բարձրությամբ), որտեղ վերականգնվել են XVI դարի ճարտարապետական ձևավորումները՝ հնագույն պատուհանները, քիվերը, աղյուսե դեկորները: Ինչպես XVII դարում պատերը սպիտակեցված են, ինչն ընդգծում է եկեղեցու ճարտարապետական խստությունն ու գեղեցկությունը: Թագավորական դարպասները ներքին տարածքների համաչափության խախտման պատճառով դեպի ձախ են տեղափոխված:
Առաջին հայ Կաթողիկոսին՝ Գրիգոր Լուսավորչին, երկրպագում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցում, այնպես էլ Ռուս Ուղղափառ Եկեղեցում: Այսպիսով, 1561-ից սկսած հայերը Մոսկվայում հատուկ վայր ունեցան, որտեղ կարող էին աղոթել, գրում է Lgz.ru-ն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 2,57 կմ/ժ