ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է Տեխասի եկեղեցում 26 մարդու կյանք խլած հրաձիգի ինքնությունը

Фото: © Twitter

Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգս բնակավայրի բապտիստական եկեղեցում հրաձգություն իրականացրած 26-ամյա Դևին Պատրիկ Քելլին, մահացած է գտնվել դեպքի վայրից ոչ հեռու՝ մեքենայում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգային իշխանությունների հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հրաձգությունից հետո զենք ունեցող տեղի բնակիչներից մեկը սկսել է հետապնդել հրաձիգին։ Դրանից հետո Քելլիին մահացած են գտել մեքենայում։ Ներկայում հայտնի չէ, թե կոնկրետ ով է սպանել հարձակվողին։ Իշխանությունները չեն բացառում ինքնասպանության վարկածը։

Նոյեմբերի 5-ին Քելին զինվորական համազգեստով մտել է եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցվում, ու կրակ բացել: Միջադեպի արդյունքում  զոհվել է 26 մարդ, վնասվածքներ ստացել 20-ից ավելին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: