ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեր Զորի քանդված հայկական եկեղեցին կվերակառուցենք. Արամ Ա

Gandzasar

Դեր Զորի քանդված եկեղեցին ևս կվերակառուցենք: Այս մասին հայտարարել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակում տեսնելով Դեր Զորի ազատագրումից հետո տեղի Սրբող Նահատակաց հայ եկեղեցու լուսանկարները, հաղորդում է «Գանձասար»-ը:

«Հուզմունքով, ցավով և ընդվզումով դիտեցի Դեր զորի մեր եկեղեցու և համալիրի նկարները: Քանդված և ամայի... Դեր Զորը մեր ժողովրդի համար ցավի, տառապանքի և Ցեղասպանության հոմանիշ է: Դեր Զորը նաև մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Պատմության ընթացքում մեր թշնամիները քանդել են, մենք՝ վերակառուցել: Քանդված Դեր Զորը եւս պիտի վերակառուցենք հավաքական հավատքով եւ հանձնառությամբ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: