ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Ալան Միլին:

Արա Բաբլոյանը ողջունել է եվրոպացի համազեկուցողների այցը խորհրդարան և անդրադարձել մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո սկսված գործընթացներին:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում համազեկուցողների կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը:

Արա Բաբլոյանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանի դերն ու նշանակությունը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ազգային ժողովը միշտ էլ ունեցել է կարևոր դերակատարություն, սակայն այժմ ավելի են ընդլայնվում նրա հնարավորություններն ու լիազորությունները, մեծանում պատասխանատվությունը:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող քաղաքական վերջին զարգացումներին, ընտրական համակարգի բարեփոխումներին, Սահմանադրության կիրարկմանը, դատական իշխանության անկախությանը և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:

Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: