ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արսեն Ավակովը կշարունակի պաշտոնավարել. «ուսապարկերի գործն» արդյունք չտվեց

Днепр Час

Նոյեմբերի 7-ին Ուկրաինայի Գերագույն ռադան քննարկել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը, որը մինչ այդ մի քանի անգամ բարձրացվել, սակայն այդպես էլ ուշադրության չէր արժանացել: Վերջին կոռուպցիոն սկանդալի արդյունքում նախարարի հեռացման հարցը հայտնվել էր օրենսդիրի օրակարգում: Սակայն 31 կողմ և 226 դեմ ձայների հարաբերակցությամբ Գերագույն Ռադան մերժել է նախարարին պաշտոնից հեռացնելու որոշման նախագիծը: Նախագծում մասնավորապես ասվում էր, որ Ավակովի գլխավորությամբ Ներքին գործերի նախարարությունը անկարորություն է դրսևորել քաղաքացիների պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի հարցում. առավել տարածված հանցացործությունների պարագայում հանցավորության մակարդակը բարձրացել է 30%-ով, իսկ գործերի բացահայտման մակարդակը՝ նվազել 10%-ով: Պաշտոնանկության նախաձեռնողները չեն մոռացել նաև հիշատակել վերջին կոռուպցիոն սկանդալի մասին՝ կապված «ուսապարկերի գործի» հետ:

Ուկրաինայի «Ազգային ճակատ» կուսակցությունը կարծում է, որ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի պաշտոնաթողության պահանջը կուսակցության դեմ ծրագրված գործողություն է, որը կարող է հանգեցնել Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի: Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայում խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբաքը:

 Հիշեցնենք, որ Ավակով կրտսերին մեղադրում են Ուկրաինայի Պաշտպանության նախարարությանն ուսապարկեր մատակարարումների գործընթացում մոտ կես միլիոն դոլարի լվացման մեջ: 2015թ. փետրվարին նախարարությունը մոտ 630 հազ. դոլարի պայմանագրեր էր կնքել, իսկ արդեն հունիսին լրագրողական հետաքննությունը պարզել էր, որ ուսապարկերը ձեռք են բերվել Ավակով կրտսերի գլխավորած ձեռնարկությունների միջոցով: Նախարար Ավակովը հավաստիացրել է, որ ինքն ու որդին ոչ մի կապ չունեն ուսապարկերի հետ և այս իրադարձությունները որակել է որպես իրեն և իր ընտանիքին հեղինակազրկելուն ուղղված քայլ: Չնայած դրան՝ հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները ձերբակալել էին Ալեքսանդր Ավակովին ապա ազատ արձակել՝ պայմանով, որ անհրաժեշտության դեպքում վերջինս կներկայանա իրավապահ մարմիններին: Հատկանշական է, որ ուկրաինական դատարանը Բյուրոյի գործողությունները ճանաչել էր անօրինական:

Կոռուպցիոն այս սկանդալի արդյունքում Ուկրաինայի Գերագույն Ռադայի երկու պատգամավոր (որոնցից մեկը` Պորոշենկոյի թիմից), պահանջել էին Ավակովի պաշտոնաթողությունը այնքան ժամանակով, մինչև կավարտվի «ուսապարկերի գործով» հետաքննությունը: Տարբեր աղբյուրներ էլ հավաստիացնում են, որ սկանդալի հիմքում ընկած են նախագահ Պորոշենկոյի և նախարար Ավակովի միջև առկա հակասությունները:

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվել է 2015թ.՝ ԵԱՀԿ-ի օգնության շրջանակներում և համարվում է կառավարական և ուժային կառույցներից անկախ գործող և արտակարգ լիազորություններով օժտված մարմին: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի որդու ձերբակալությունը դարձել է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ամենաաղմկահարույց գործերից մեկը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: