ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մի՛ փորձեք մեր համբերությունը». Թրամփը զգուշացրել է Կիմ Չեն Ինին

ABC News

Հարավային Կորեայի պառլամենտում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսքն ուղղելով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին, հայտարարել է. «Մի՛թերագնահատեք մեզ: Մի՛ փորձեք մեր համբերությունը»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի կողմից ստեղծվող զենքը վերջինիս համար անվտանգության երաշխիք չէ: Նա կոչ է արել  համաշխարհային առաջնորդներին՝ միավորել ուժերը՝ Փհենյանի ռազմականացմանը խոչընդոտելու և միջուկային ամբիցիաները զսպելու նպատակով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այս պահին շրջագայում է ասիական պետություններով: Այցի ողջ ընթացքում Թրամփի գլխավոր մտահոգությունը և հռետորաբանության կենտրոնական թեման Հյուսիսային Կորեայի գործողություններն են՝ մի շարք հրթիռային և միջուկային փորձարկումների անցկացումը՝ չնայած միջազգային հանրության առարկություններին և ՄԱԿ-ի պատժամիջոցներին:

Ավելի վաղ ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների անվտանգությունը ապահովելու անհրաժոշտության դեպքում ԱՄՆ-ին այլ բան չի մնա, քան ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: