ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանի պատմական հայկական Սբ. Թովմաս եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում

Ermenihaber.am

Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ, փոխանցում է Ermenihaber-ը: 

Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը հասցրած վնասների հետևանքով լքված եկեղեցին այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև: 

Սբ. Թովմաս այցելած թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի հետազոտող-լրագրող Իքրամ Իշլերը, կիսվելով իր տպավորությունների մասին, գրում է.

«Մի ժամանակ այստեղ հավատք կար: Քրիստոսի առաքյալները կային: Հնչում էր հոգևոր երաժշտություն ու պատարագներ էին մատուցվում: Սակայն եկել է այն օրը, որը եկեղեցին որպես ախոռ են օգտագործում»:

Մի քանի տարի առաջ Վանի զբոսաշրջության վարչությունը եկեղեցին հայտարարել է զբոսաշրջային գոտի՝ կոչ անելով այցելություններ կազմակերպել այնտեղ: Հակադարձելով պատկան մարմինների անհետևողականությանը՝ Իշլերը գրում է, որ եկեղեցի այցելելիս զբոսաշրջիկը ախոռ է տեսնելու ու հիասթափություն է ապրելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: