ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայում ենթակառուցվածքները բարելավելու՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը «վատ ազդանշան» է Ռուսաստանի համար

WallDevil

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը RT-ին ասել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական գործողություններին հարմարեցնելու՝ ՆԱՏՕ-ի կոչը Ռուսաստանի համար «վատ ազդանշան» է: «ՆԱՏՕ-ն գրեթե չունի հավասար մրցակից ստորաբաժանումների ընդհանուր թվի և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև հրամանատարական կառուցվածքի տեսանկյունից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ նոր զարգացումները Եվրոպայում կարող են նշանակել, որ ռազմական բլոկը թիրախավորում է Ռուսաստանին:

Իվաշովի խոսքով՝ Վաշինգտոնում ցանկանում են, որ Եվրոպան և Ռուսաստանը կռվեն միմյանց դեմ:

Նա հիշեցրել է նաև Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական կառույցների կուտակման և ՆԱՏՕ-ի գլխավորությամբ չորս գումարտակային մարտավարական խմբերի տեղակայման մասին՝ առաջարկելով, որ Ռուսաստանը բարձրացնի իր զինված ուժերի պաշտպանունակության մակարդակը արևմտյան սահմանին:

Հիշեցնենք, որ երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգերը կառույցի անդամներին կոչ էր արել ռազմական պահանջներին համապատասխանեցնել քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում նաև ճանապարհներն ու կամուրջները՝ Եվոպայում զորքի և տեխնիկայի ավելի լավ տեխաշարժվելը ապահովելու համար:

«Մենք պետք է համոզվենք, որ կամուրջներն ու ճանապարհները բավականաչափ ամուր են, որ կարողանան պահել մեր մեծ մեքենաները, և որ երկաթուղային ցանցերը համապատասխանաբար հագեցած են՝ տանկերի և ծանր տեխնիկայի արագ տեղափոխման համար»,- ասել է Ստոլտենբերգերը երեքշաբթի օրը՝  նախարարական մամլո ասուլիսից առաջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: