Մենք այլ ճանապարհ չունենք բացի գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելուց. Ս. Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից:
Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում: «Շատ կարևոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ունենում շփվելու գիտության, տեխնոլոգիաների ոլորտում արդեն մեծ հաջողությունների հասած անհատների հետ, բայց կարծում եմ, որ այս համաժողովը կարևոր է նաև այլ տեսանկյունից. այն հնարավորություն է ոչ միայն գիտության մեջ նոր գաղափարների, առանձին ճյուղերում հաջողությունների հասած մարդկանց հետ երիտասարդների շփման, այլ նաև շատ լավ հնարավորություն է տեսնելու, թե հաջողության հասած մարդիկ ինչով կարող են օգտակար լինել մեր երկրին: Մենք այլ ճանապարհ չունենք գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելուց բացի»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ ներկայացնելով պետության ներկայիս սուղ հնարավորությունների պայմաններում անգամ կրթության, գիտության բնագավառներում հաջողությունների հասած և ձգտումներ ունեցող մարդկանց խրախուսման, աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականությունը:
Հանդիպմանը մասնակցող գիտնականները պատմել են Հանրապետության նախագահի աջակցությամբ կյանքի կոչված Համահայկական գիտական համաժողովներից իրենց տպավորությունների, առաջին համաժողովից հետո արձանագրված ձեռքբերումների, ինչպես նաև այս օրերին Հայաստանից բազմաթիվ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ միջոցառման շրջանակներում տեղի ունեցած քննարկումների մասին, որոնք միտված են համատեղելու սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, փորձի փոխանակում իրականացնելու, քննարկելու գիտության, կրթության բնագավառների խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, նաև Հայաստանի զարգացմանն իրենց նպաստը բերելու հնարավորությունները:
Հայազգի գիտնականները Հանրապետության նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով հետագա համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև գիտնականներին հետաքրքրող հարցերին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 1,54 կմ/ժ