ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակն ու վայրը որոշելու շուրջ. Զախարովա

NovostiNK.ru

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մինչ տարվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների  հանդիպում կազմակերպել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ News.am-ին հայտնել է ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած  գագաթնաժողովի արդյունքները, համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների  հանդիպումը մինչեւ տարվա վերջ:

Զախարովան նշել է, որ մինչ այդ հանդիպումը համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներից յուրաքանչյուրի  հետ առանձին խորհրդատվություն կանցկացնեն: Այս պահին ռուս համանախագահն իր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանք է տանում այդ խորհրդատվությունների վայրի ու ժամանակի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 11.27 կմ/ժ
21 C°
 
18°  28° 
17.07.2018
18°  32° 
18.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: