ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարո Փայլան. Ոչ մեկի գերին չենք, ոչ էլ մեզ պահ են տվել

Haber.sol.org.tr

Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն մեջլիսում տեղի ունեցող 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ  իր ելույթում անդրադարձել է բյուջեի ծախսերին, այդ թվում ազգային փոքրամասնություններին տրվող հատկացումներին՝ պնդելով, թե Ստամբուլի ազգային փոքրամասնություններին պահ են տվել Թուրքիային։

Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին՝ փոխվարչապետի խոսքերին հակադարձել է Գարո Փայլանը. «Ոչ մեկի գերին չենք, ոչ էլ մեզ պահ են տվել։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում։ պահանջում ենք հավասար քաղաքացիություն։ Թուրքիան Լոզանի պայմանագրից հետ քայլ կատարած առաջին երկիրն է եղել, որն ունեցվածքի հարկ կիրառեց ազգային փոքրամասնություններին, բռնազավթեց դպրոցները, սկսեց չճանաչել պատրիարքարանի կարգավիճակը, փակեց կրոնական դպրոցները։

Հայ համայքն ունի խնդիրներ, որոնք շտապ կարգավորման կարիք ունեն։ Պետք է հիմնադրամների ընտրությունները կազմակերպվեն։ Պետք է ճանաչել պատրիարքարանի կարգավիճակը, բացել կրոնական դպրոցներ։ Պետք է հայ համայնքը արագ իրականացնի պատրիարքի ընտրությունները»,-ասել է Գարո Փայլանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: