ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

parliament.am

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի եւ Մոլդովայի միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից:

Արա Բաբլոյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերը կապերի աշխուժացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջազգային հարթակներում փոխգործակցության կարեւորությունը՝ նշելով, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հավասարակշռված մոտեցումները փոխշահավետ են:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է  խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը. բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստ է ընդլայնելու կապերը նաեւ Եվրոպայի հետ եւ դառնալու կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ:

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու  համար  եւ հույս ունի, որ իր այցը կնպաստի թե՛ գործարար, թե՛ հումանիտար ոլորտներում հարաբերությունների սերտացմանը:

Մոլդովայի նախագահը նույնպես կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը եւ կարծիք հայտնել, որ բարեկամական խմբերի կազմում կարող են ընդգրկված լինել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան լիարժեք ներկայացնել խորհրդարանի բազմատարրությունը:

Մոլդովայի նախագահի խնդրանքով՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթին եւ լիազորությունների ավելացմանը, ինչպես նաեւ նոր ընտրակարգին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ Արամ Սարգսյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: