ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

News.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կայացած ընկերական խաղում 4։1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն։ Հայ ֆուտբոլիստներն ընդհատեցին ԱԱ-2018-ի ընտրական փուլի անհաջողությունների շարքը հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։

Առաջին խաղակեսում մեր հավաքականը բավական ակտիվ էր, չնայած հյուրերը նույնպես մի քանի իրական շանսեր ունեին։ Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Արաս Օզբիլիսը։ Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Մեր թիմի ավագը երկրորդ փորձով էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն Օզբիլիսը հաջող եզրափակեց դրվագը։

Ընդմիջունից առաջ Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլով կրկնապատկեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռումյան Հովսեփյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Սակայն Բելառուսի թիմի պատասխանը շատ չուշացավ։ 56-րդ րոպեին Անտոն Սարոկան գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը՝ 3։1։

Հանդիպման վերջակետը դրեց Էրիկ Վարդանյանը։ Նա գեղեցիկ գոլով նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում։

Մեր ընտրանին նոյեմբերի 13-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: