ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի նստավայրում ի պատիվ Մոլդովայի նախագահի տրվել է պաշտոնական ընդունելություն

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ նոյեմբերի 9-ին Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ նախագահներ Սարգսյանը և Դոդոնը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահներն անդրադարձել են Մոլդովայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-մոլդովական բարեկամության ամրապնդման գործում Մոլդովայի հայ համայնքի զգալի դերակատարությանը:

Երկու երկրների նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվորեն առաջ շարժվելու, նախանշած համատեղ ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ բաժակ բարձրացնելով Հայաստանի և Մոլդովայի բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, երկու պետությունների ու ժողովուրդների խաղաղության և բարօրության համար:

27129_b.jpg (1038×992)

27126_b.jpg (1500×998)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: