ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել է Նեթանյահուին

Reuters

Իսրայելի ոստիկանությունը հաստատել է, որ քննիչները մի քանի ժամ հարցաքննել են վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում նկատմամբ սկսվել է երկու հետաքննություն, որոնք կարող են հանգեցնել վարչապետի հրաժարականին, հայտնում է РИА Новости-ն:

Նեթանյահուին կասկածում են գործարար շրջանակների կողմից թանկարժեք նվերներ ստանալու, ինչպես նաև իսրայելական հրատարակչական ամենամեծ տներից մեկի՝ «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու փորձի մեջ, որպեսզի վերջիններս դրական լույսի ներքո լուսաբանեն կառավարության գործունեությունը: Փոխարենը, հրատարակչական տանը խոստում էր տրվել օրենք ընդունել, որը կսահմանափակեր վերջիններիս գլխավոր մրցակից «Իսրայել հա-Յոմ» անվճար օրաթերթի հնարավորությունները:

Նեթանյահուին հարցաքննել են արդեն 5-րդ անգամ: Քննիչների հետ նրա վերջին հանդիպումը կայացել է մարտին: Այժմ ոստիկանությունը վարչապետի գործով ունի պետական վկա՝ Նեթանյահուի գրասենյակի նախկին ղեկավարը, ով համաձայնել է ոստիկանության հետ կիսվել իր ունեցած ողջ տեղեկությամբ՝ սեփական զանցանքների համար պատժի մեղմացման դիմաց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: