ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ նախագահը բարձր է գնահատում Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության մակարդակը

nankr.am

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում իր ելույթում Արցախի ԱԺ նախագահն ընդգծեց, որ միայն 2016 թվականի ապրիլ-հունիսին՝ ապրիլյան պատերազմից հետո, Արցախ են այցելել ՀՀ խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները՝ շատ հաճախ իրենց հետ Արցախ բերելով արտասահմանյան խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:

«Այսօրվա համատեղ նիստի օրակարգում առանձնացվել են հարցեր, որոնք առավել մանրամասն դիտարկման կարիք ունեն: Դրանցից առաջինը միջազգային խորհրդարանական հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումներն են և այդ համատեքստում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների կողմից տարվող աշխատանքները»,-ընդգծեց Արցախի ԱԺ նախագահը:

Աշոտ Ղուլյանն ընդգծեց, որ գնահատում են ՀՀ ԱԺ գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանի և Արցախի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմագրավելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: