ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում Հանրապետության նախագահի որդուց սկսած՝ բոլորը ծառայում են. Աշոտ Ղուլյան

Arminfo

Մենք չպետք է գնանք այն հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը. մենք միաժամանակ ստիպված ենք դրանք համադրել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ մասնավորապես, դասադուլներին, հայտնում է Panorama.am-ը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշել է Ղուլյանը:

Հարցին, թե Արցախում պաշտոնյաների որդիներն էլ ե՞ն բանակ գնում, Ղուլյանը հաստատեց՝ այո, բայց անուններ չտվեց:

«Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝  Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են»,- ասել է խորհրդարանի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: