ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

NYT. Հայոց ցեղասպանությունը պետք է ընդունված փաստ լիներ, սակայն դեռ մնում է որպես քննարկման առարկա

Armenian Genocide Museum Institute/Survival Pictures

Ամերիկյան The New York Times պարբերականի թղթակից Քեն Յավորովսկին անդրադարձել է Ջո Բեռլինգերի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» փաստավավերագրական ֆիլմին:

Հեղինակը մասնավորապես նշում է.

«Հայոց Ցեղասպանության թեման հնարավոր չէ ամբողջովին առանց զգացմունքերի ներկայացնել, սակայն «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» ֆիլմը յուրահատուկ է այն առումով, որ զգացմունքային հավասարակշռությունն ու հանդարտությունն այն ավելի ուժեղ են դարձնում։

20-րդ դարի սկզբին օսմանյան թուրքերի կողմից սպանվեցին մոտ 1,5 մլն հայեր։ Սա  պետք է ընդունված փաստ լիներ, սակայն դեռ մնում է որպես քննարկման առարկա, քանի որ թուրքական կառավարությունը գրեթե մեկ դար շարունակում անտեսում կամ ժխտում է այդ իրադարձությունները, տնտեսական ճնշումներ գործադրում՝ ստիպելով մյուս երկրների կառավարություններին նույն կերպ վարվել։

Ջո Բերլինգը՝ ֆիլմի ռեժիսորը, իր ֆիլմում օգտագործում է ցեղասպանությունից փրկվածների հին տեսագրություններն ու պատմաբանների մեկնաբանությունները` ընդհանուր պատկերացում տալու ոճրագործության մասին։ Ֆիլմում ընդգրկված են նաև «Խոստումը» ֆիլմի (գեղարվեստական ֆիլմ, որը նկայացնում է 1915 թ․ կռիվներն ու հայերի զանգվածային ոչնչացումը) անձնակազմն ու դերակատարները։ Պարոն Բերլինգի ծրագիրը մտածված է, ինչպես նաև խորհրդանշական․ փաստերը ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը  միշտ ձգտում է ճնշում գործադրել կինոստուդիաների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն  Ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանումները։

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի հիմնական ասելիքը կոչն է` հիշելու անմեղ զոհերին, հանուն նրանց ու հանուն մեզ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: