ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին է նվիրաբարվել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության անունից Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին նվիրաբարել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի ներդրումը միասնական հաղթանակի կերտման գործում դժվար է գերագնահատել»,- այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախօրեին Մոսկվայում՝ Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում  Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը: 

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 11.27 կմ/ժ
7 C°
 
  14° 
22.04.2018
  17° 
23.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։