ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե վերանորոգել է հայկական եկեղեցիները, սակայն դրանք ավերակների են վերածված

24СМИ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մշակութային ժառանգության թեմայով մի միջոցառման ժամանակ անդրադարձել է հայկական եկեղեցիների վերանորոգման նախագծերին:

Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Diken պարբերականին, Էրդողանը հայտարարել է, թե իր կուսակցության ղեկավարման տարիներին Թուրքիայում իրականացվել է 250 պատմական ու հոգևոր շինությունների վերանորոգում։

«Օրինակի համար շեշտեմ, որ վերանորոգվել է Էդիռնեի սինագոգը, Դիարբեքիրի հայկական բողոքական և կաթոլիկ եկեղեցիները։ Մեր պապերն այդպես էին անում։ Հիմա էլ մենք ենք այդպես անում»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Էրդողանի շեշտած Դիարբեքիրի հայկական բողոքական ու կաթոլիկ եկեղեցիներն այս պահին ավերակ վիճակում են։ Թեև դրանք որոշ չափով վերանորոգվել էին, սակայն թուրքական զինուժերը քրդերի դեմ պայքարի ժամանակ թիրախավորել էին հայկական եկեղեցիները և ավերակների են վերածել դրանք։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: