ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

NEWS.am

Նոյեմբերի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Շնորհավորելով Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրազիլիայի դեսպանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի` բարձրաստիճան այցերի կազմակերպման, միջազգային կառույցներում համագործակցության խորացման, ատևտրատնտեսական կապերի աշխուժացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: