ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ԱԻՆ-ը պատրաստակամություն է հայտնել օգնելու Իրանին

www.ndtv.com

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանատան և Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ եւ պատրաստակամություն հայտնել օգնություն տրամադրելու աղետի հետեւանքների վերացման գործընթացում:

Այս մասին հայտնում է Armenpress-ը, որի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն ասաց, որ ԱԻՆ միջազգային որակավորմամբ փրկարարական թիմն արդեն բարձր պատրաստվածության է բերվել եւ սպասում է Իրանի պատասխանին: «Պատասխանը ստանալուց հետո մեր փրկարարները կմեկնեն օգնության»,-ասաց նա:

Իրան-Իրաք սահմանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 200-ից ավելի մարդ, 2 500-ը համարվում են տուժած, 70 հազար մարդ էլ անօթևան է մնացել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: