ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եթե իմ զորքերը կռվեն հայերի նման, ապա ես կնվաճեմ աշխարհը». թուրք գնդապետին ցնցել է հայուհիների արիությունը

Mousa Ler

Թուրքական բանակի գնդապետը հիացել է հայ կանանց արիությամբ, որոնք չեն զիջել տղամարդկանց Հայոց ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ:

Այդ մասին ժամանակին պատմել է ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ Արտաշես Բալաբանյանը, որը Հայաստան տեղափոխվելուց հետո դասավանդել է Էջմիածնի ճեմարանում: Արդեն կյանքից հեռացած Բալաբանյանի պատմության ձայնագրությունը հայտնվել է Sputnik Արմենիայի մոտ:

Նրա խոսքով՝ Մուսա լեռան բնակիչներին Անտիոքից նամակ է եկել, որում նրանց հանձնարարել են յոթ օրվա ընթացքում լքել իրենց տները, դրանից առաջ նկարագրել ունեցվածքը՝ վերադառնալուց հետո այն հետ ստանալու համար:

Բալաբանյանի խոսքով՝ նամակում կոչ են արել «լիովին վստահել իշխանություններին»: Հայերը Անտիոք են ուղարկել իրենցից մեկին, որը տեղի թուրքերի շարքում մտերիմ մարդ ուներ: Նա հաղորդել է, որ հայ ժողովրդի վրա կախվել է «Դամոկլյան թուրը»: «Նրանք մի քանի օր խորհրդակցել են, որոշել, թե ինչպես վարվել՝ խոնարհե՞ն գլուխը, որպեսզի նրանց մորթեն ոչխարների նման կամ զենքը ձեռքներին պայքարել», - պատմել է Բալաբանյանը:

Նրանք լեռ են բարձրացել: Պարտականությունները կիսել են իրար մեջ: Ամենափոքր տղաներին թողել են կանանց խնամքի տակ, 10-13 տարեկան պատանիները հսկողություն են իրականացրել, 14-16 տարեկանները ներգրավվել են ռազմիկներին մթերքով և զինամթերքով ապահովելու գործերում: Ավելի քան 15 կին պայքարել է տղամարդկանց հետ միասին, նրանցից մեկը, շրջափակման մեջ ընկնելով, խոստովանել է թուրքերին, որ 5 թուրք է սպանել:

«Նրանց հազարապետն ասել է իր զինվորներին. «Եթե իմ զորքերը կռվեն հայերի նման, ապա ես կնվաճեմ աշխարհը»», - պատմում է Բալաբանյանը:

Մուսա լեռան հայերը հետ են մղել թուրքական կանոնավոր բանակի հինգ հարձակում: Ինքնապաշտպանության ընթացքում նրանք կարողացել են նամակ ուղարկել Հալեպում ֆրանսիական ներկայացուցչություն՝ օգնություն խնդրելով: Եվ այն հասել է:

Ավելի ուշ նրան հաճախ են հարցրել, թե ինչպես են կարողացել 600 գյուղացիներից բաղկացած խմբով, զենքի և զինամթերքի անբավարար քանակի պայմաններում հաղթել 10-հազարանոց կանոնավոր բանակին:

«Մենք լեռ էինք բարձրացել խելահեղ մտքով: Կա՛մ կմեռնենք զենքը ձեռքներիս, կամ կապրենք խաղաղ», - ասել է Բալաբանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: