ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ընդլայնում է համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Գերմանիան և ԵՄ ևս 22 պետություն դրել են եվրոպական պաշտպանական միության հիմքը՝ նոյեմբերի 13-ին ստորագրելով ռազմական և պաշտպանական ոլորտում մշտական կառուցվածքային համագործակցության ընդլայնման մասին պաշտոնական ծանուցում։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի կայքում տեղ գտած հայտարարության մեջ։

Պաշտպանական համագործակցության ընդլայնման շուրջ համաձայնության են եկել ԵՄ բոլոր երկրների պետությունների ներկայացուցիչները, բացի Դանիայից, Իռլանդիայից, Մալթայից, Պորտուգալիայից և Մեծ Բրիտանիայից, որը մտադիր է 2019-ի մարտին լքել ԵՄ-ն։  Այս  5 երկրները կարող են համաձայնագրին ավելի ուշ միանալ։ Ստորագրումից հետո փաստաթուղթը փոխանցվել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին և ԵՄ Խորհրդին, փոխանցում է DW–ն։

PESCO–ի մասին ծանուցումը պարունակում է սկզբունքներ, որոնք ընկած են համագործակցության հիմքում, ինչպես նաև 20 պարտավորություններից բաղկացած ցուցակ, որոնք ստանձնում են մասնակիցները։ Դրանց թվում են պաշտպանական բյուջեի կանոնավոր մեծացումը և համատեղ պաշտպօանական նախագծերին մասնակցությունը։

Համագործակցության պաշտոնական մեկնարկը նախատեսվում է դեկտեմբերի 11-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: