ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելն օգնություն է առաջարկել «թշնամական» Իրանին

Abedin Taherkenareh/EPA

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգնություն է առաջարկել Իրանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո՝ նշելով, որ երկու երկրների միջև թշնամությունը չի խոչընդոտում մարդասիրական կարեկցանքին, հայտնում է AFP գործակալությունը:

«Ես տեսա ավերակների տակ թաղված տղամարդկանց, կանանց և երեխաների սարսափելի լուսանկարները: Մի քանի ժամ առաջ ես հրահանգեցի, որ մենք Կարմիր խաչին բժշկական օգնություն առաջարկենք Իրանում և Իրաքում աղետի հետևանքով տուժածների համար: Ես բազմիցս ասել եմ, որ մենք կռիվ չունենք Իրանի ժողովրդի հետ: Մեր խնդիրը միայն բռնապետական ռեժիմն է, որ նրանց պատանդ է պահում և սպառնում է մեզ ոչնչացնել: Բայց մեր մարդասիրությունն ավելի մեծ է, քան նրանց ատելությունը»,- ասել է Նեթանյահուն:

Իրանը չի ճանաչում հրեական պետությունը, և իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ առաջարկն անմիջապես մերժվել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: