ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ընդծել է Հայ առաքելական եկեղեցու դերը հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում

CNN

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը   և նշել, որ այն իսկական հոգևոր կենտրոն է դարձել հազարավոր մարդկանց համար, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ողջունում եմ ձեզ Մոսկվայում՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանյան և Նոր Նախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակի առթիվ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինը նաև ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին դարեր շարունակ կապող ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում թեմի ունեցած ավանդի կարևորությունը։

ՌԴ նախագահը նշել է, որ «սկսելով իր պատմությունը հեռավոր 1717 թվականին՝ թեմը միավորել է ՌԴ տարածքում գործող հայկական եկեղեցիները, դարձել է իսկական հոգևոր կենտրոն հազարավոր մարդկանց համար և հայ ժողովրդի ինքնաբավ մշակույթի, ավանդույթների և սովորույթների պահպանման կարևորագույն գործոն»։

Հարյուրամյակներ շարունակ Թեմը կարևոր մարդասիրական, լուսավորչական, բարեգործական առաքելություն է կատարում՝ հոգալով հասարակության մեջ բարոյական արժեքների, խաղաղության, բարու և արդարության իդեալների պահպանման մասին։

Թեմը ուշադրություն է դարձնում դեռահաս սերնդի դաստիարակությանը, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հետ արդյունավետ երկխոսության զարգացմանը։ Պուտինը նաև նշել է, որ նման մեծածավալ աշխատանքը ամենախորին հարգանքի և ճանաչմանն է արժանի։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: