ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Եվրախորհրդարանի բանաձևը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը Բրյուսելում  կայանալիք Արևելյան  գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել։ Այս բանաձևը սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացումը։

Բանաձևում անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև  ռազմական  թշնամանքը։
Բանաձևում վերահաստատվում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը,  և 2009թ. ընդունված հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում։
Բանաձևում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտությունը կարգավորելու համար: Իրականացնել այս սկզբունքները, քանի որ այն չի կարող կարգավորվել ռազմական ուժի կիրառմամբ։
«Կոչ է արվում  Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների բարձր մակարդակով բանակցություններ վարել և  Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միջև վստահության ամրապնդման ուղղված միջոցառումներ իրականացնել»,- մասնավորապես նշված է  բանաձևում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6.44 կմ/ժ
29 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: