ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը 16 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում հայ փրկարարներին

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկա գտնվեց հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում գույքի հանձման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից:

Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:

Անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակով ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին արդեն տրամադրվել էին «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակները:

Գույքի երկրորդ խմբաքանակը ներառել է երկուական «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, մեկական մեքենաներ՝ նախատեսված ջրասույզների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, 10.000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ:

Օրերս հումանիտար արձագանքման կենտրոնում փորձարկվել էին նաև 8 կվադրոցիկլները, որոնք Հայաստանին էին տրամադրվել նույն պայամանավորվածության շրջանակում, իսկ Ռուսաստանից ժամանած մասնագետներն ուսուցում էին կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով կվադրոցիկլների կարողություններին և բնութագրին: Ամենագնաց կվադրոցիկլները նախատեսված են բարդ ռելիեֆային պայմաներում, ճահճուտներում, ձյունածածկ և դժվարանցանելի տեղանքներում փրկարարների և գույքի արագ տեղափոխման և արձագանքման համար:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ ՀՀ կողմից համատնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը նշեց, որ կենտրոնի զինումը շարունակվում է, առաջիկայում տեխնիկայի և սարքավորումների նոր խմբաքանակը կհասնի կենտրոն՝ ներառելով ինչպես հրշեջ-փրկարարական տեխնիկա, այնպես էլ՝ համապատասխան հանդերձանք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: