ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանն ու Անջելինա Ջոլին` ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին

mil.am

Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։

Համաժողովի հիմնական թեմաները նվիրված էին ՄԱԿ խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացմանը։ Առանձնահատուկ ընդգծվել է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է այն հասցնել 15 տոկոսի։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ով ներկայացրել է «վանկուվերյան սկզբունքները», որոնք պետք է կանխեն երեխաների ստիպողական մասնակցությունը մարտական գործողություններին։

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին, ում ելույթը նվիրված է եղել ողջ աշխարհում սեռական բռնությունների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությանը։

Հայաստանը բացառիկ երկրներից է, որ առավելագույն ջանք է ներդնում խաղաղարար առաքելություններում։ Մեր երկիրը պատրաստ է շարունակել մասնակցությունն այդ ծրագրերին՝ խորապես գիտակցելով դրանց կարևորությունը։

«Լիբանանում «Յունիֆիլ», Մալիում «Մինուսմա», ինչպես նաև ՆԱՏՕ-ի  գլխավորությամբ Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին ուժեր տրամադրելուն զուգահեռ, Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաև պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար», — համաժողովի ընթացքում իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ավելացրել, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի ստանձնած երկու հանձնառությունները՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալը և ինքնաշեն պայթուցիկ միջոցների հայտնաբերման կարողությամբ ինժեներական ստորաբաժանումը, արդեն գրանցվել են ՄԱԿ-ի խաղաղապահության կարողությունների պատրաստության համակարգում և ստացել 1-ին մակարդակի կարգավիճակ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: