ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Հայտնի է Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը ՖԻԴԵ Գրան Պրիի երրորդ տուրում

Golos Armenii

Իսպանական Պալմա դե Մալյորկայում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան Պրիիում աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է, հայտնում է Արցախպրեսը:

Մյուս զույգերը կկազմեն` Ռաջաբով-Գիրի, Տոմաշևսկի-Նակամուրա, Լիժեն-Էլյանով, Համեր-Սվիդլեր, Ինարկիև-Հարիկրիշնա, Յակովենկո-Ռյազանցև, Ռապորտ-Չաո, Պոնս-Գելֆանդ:

«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3-րդ փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 11.27 կմ/ժ
32 C°
 
21°  35° 
20.07.2018
20°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: