ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այստեղ ոչ մի հայկական գերեզման էլ չկա. Վանում հրաժարվում են քանդել հայկական գերեզմանատան վրա կառուցված հասարակական զուգարանը. Tert.am

Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավարությունը  հրաժարվում է ապամոնտաժել հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական զուգարանը: Այս մասին փոխանցում է Tert.am-ը՝ հղում կատարելով թուրքական gazeteduvar.com.tr կայքին:

Տեղական ինքնակառավարման մարմինը պնդում է, որ այդ տարածքում ոչ մի հայկական գերեզմանատուն էլ չի եղել, իսկ զուգարանը ապամոնտաժելու միտք իրենք բնավ չունեն:

«Այստեղ ոչ մի հայկական գերեզման էլ չկա: Այդ հայ պատգամավոր Գարո Փայլանին ու բոլոր հայասերներին բացահայտ ասում եմ. ես այս տարածքն ավելի եմ գեղեցկացնելու և անելու այնպես, որ բոլորը գան այստեղ և այս ամենը ծառայի մեր մարդկանց», - ասել է Չիչեքլին

Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը, պատասխանելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հարցմանն առ այն, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ, հայտնել էր, որ հասարակական զուգարանը կապամոնտաժվի 60 օրվա ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: