ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք «Մերկելի դարաշրջանը» մոտենում է ավարտին

news.sky.com

Գերմանիայում կոալիցիոն կառավարություն ստեղծելուն ուղղված բանակցությունները ձախողվել են. Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դուրս է եկել բանակցություններից ՝ կանցլեր Անգելա Մերկելին թողնելով բարդ խնդրի առաջ, գրում է BBC-ն:

Չորս շաբաթ տևած բանակցությունների ձախողման պատճառները հստակ չեն, սակայն, ըստ տարբեր աղբյուրների, կողմերը համաձայնության չեն եկել միգրացիայի, էներգետիկ ոլորտի տարբեր հարցերի, հարկային և բնապահպանական քաղաքականության շուրջ: Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելը ափսոսանք է հայտնել այն առիթով, որ բանակցությունները հաջողություն չեն ունեցել:

Գերմանիայում արդեն երկու ամիս է, ինչ ընտրվել է Բունդեսթագը, բայց կառավարության ձևավորման հարցը շարունակում է խնդրահարույց մնալ:

Երբ Գերմանիայի խոշոր կուսակցություններից մեկը՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ չի վերադառնա կոալիցիա, Մերկելը սկսեց բանակցություններ վարել ընտրությունների արդյունքում չորրորդ տեղը զբաղեցրած և ձայների 10.7%-ը ստացած Ազատ դեմոկրատների հետ՝ նախատեսելով կազմել կոալիցիա ՔԴՄ/ՔՍՄ-ի, ԱԴԿ-ի և Կանաչների միջև:

Հիշեցնենք, որ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը բացառել էր Գերմանիայի երկու հզորագույն կուսակցությունների կոալիցիան, իսկ Մերկելը իր հերթին հակված չէր կոալիցիա կազմել նախագահ Շտայնմայերի ներկայացրած կուսակցության հետ:

«Գերմանիայի համար Այլընտրանք»-ի՝ ճգնաժամի մեջ լինելը, թվում էր, Մերկելի համար կհեշտացնի կոալիցիա կազմելու գործընթացը: Սակայն, ամեն ինչ այդքան պարզ չէր: Կարող ենք ենթադրել, որ կոալիցիայի կազմման գործընթացի ձախողումը անսպասելի էր Մերկելի համար. նույնիսկ  նոր կոալիցիայի անունն էր որոշված՝ «Ճամայկա» (կոալիցիայի կուսակցությունների գույները հիշեցնում են Ճամայկայի դրոշը): Բանն այն է, որ Ազատ դեմոկրատները դժգոհում էին այն փաստից, որ գործընկերները հրաժարվում են իրենց տրամադրել իրենց նախընտրած նախարարական պորտֆելները: Հավանաբար հենց դա էր բանակցություններից հրաժարվելու հիմնական պատճառը:

Իսկ Ազատ դեմոկրատները բանակցությունների ձախողման և կոալիցիոն կառավարություն չկազմելու մեջ մեղադրել են Մերկելին, ով, իրենց խոսքով, հապաղում էր որոշում կայացնել:

Միանշանակ կարելի է պնդել, որ այս ամենը բնավ ձեռնտու չէ գործող կանցլերին. ստեղծվելիք կոալիցիան Մերկելի համար միակ հարմար տարբերակն էր, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ նրա կուսակցության նկատմամբ վստահությունը թուլացել է: Հաջողության դեպքում կոալիցիան կստանար պատգամավորական 709 մանդատից 393-ը՝ այսինքն 55%-ը:

Արդյո՞ք սա Գերմանիայի համար աննախադեպ ճգնաժամ է, որը կհանգեցնի «Մերկելի դարաշրջանի» ավարտին:

Դեպքերի հետագա զարգացումը կարող ենք պատկերացնել մի քանի սցենարով:

Անգելա Մեկելը կարող է ամեն գնով բանակցությունների սեղան վերադարձնել Ազատ դեմոկրատներին, և վերջիններիս ու Կանաչների հետ միասին հասնել կոալիցիոն մեծամասնության, հակառակ դեպքում Մերկելը ստիպված կլինի Կանաչների հետ ձևավորել փոքրամասնության կառավարություն՝ ստանալով մանդատների միայն 44%-ը, ինչը Գերմանիայի պատմության մեջ նախադեպը չի ունեցել: Սա Մերկելի համար դժվարություններ կստեղծի ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում: Ամենից անցանկալի  տարբերակը կանցլերի համար կարող է լինել, իհարկե, այս սահմանադրական ճգնաժամի հետևյալ հանգուցալուծումը. նախագահ Շտայնմայերը կարձակի խորհրդարանը, և երկու ամսվա ընթացքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տարբերակը ամենահավանական է:

«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին կոչ են արել Մերկելին հրաժարական տալ, սակայն 12 տարի Գերմանիայի կառավարությունը գլխավորած Մերկելը հայտարարել է, որ կուսակիցների հետ միասին շարունակելու է պատասխանատվություն կրել երկրի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: