ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

Գերմանիայի Քյոլն քաղաքում` քաղաքապետարանին պատկանող գերեզմանատանը, բացվել է  հայ համայնքի կողմից կառուցված 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում կատարելով թուրքական Avrupa-Postasi-ին:

Քյոլնի քաղաքապետարանի խորհրդի գլխավոր հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն՝ հուշարձանը տեղադրվել է Lehmbacher Weg գերեզմանոցում։

Բացումը տեղի է ունեցել գերեզմանոցում կատարված կրոնական ծիսակատարությամբ, որի ընթացքում սև խաչքարի վրայից հանվել է ծածկոցը։

Ընդհանուր առմամբ 5 հազար հայ բնակիչ ունեցող Քյոլնում հայ-քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները դիմել էին Կանաչ տարածք հանձնաժողովին, որից հետո օրակարգ է եկել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման հարցը․ ավելի ուշ այն դրվել է Բողոքների հանձնաժողովի քննարկմանը։ 2015 թ․ մարտ ամսին գլխավոր հանձնաժողովը ընդունել է դիմումը։

Նշվում է նաև, որ Քյոլնի թուրքերի համերաշխության ու նախաձեռնության հարթակի խոսնակ Լևենթ Թաշքըրանին դուր չէր եկել այն փաստը, որ մուսուլմաններին պատկանող շրջանում գտնվող Lehmbacher Weg գերեզմանատանը Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: