ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Ուշի ուշով հետևում ենք Ղարաբաղյան հակամարտության զարգացումներին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Piotr Dziubak / OSCE

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գրեմինգերն ասել է RBK-ին տված հարցազրույցում:

«Մենք ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Ունենք հատուկ գործիք՝ առաքելություն, որը գլխավորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այդ առաքելության աշխատակիցները հետևում են շփման գծի իրադրությանը»,- նշել է Գրեմինգերը:

Նա խիստ մտահոգիչ է անվանել ոչ վաղ անցյալում Ղարաբաղյան հակամարտությունում առկա լարումները: «Որպես գլխավոր քարտուղար իմ դերակատարությունը կայանում է նրանում, որ աջակցություն ցուցաբերվի Մինսկի խմբի երեք համանախագահներին, ում ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: