ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին

Parliament.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին, հայտնում է ՀՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը:

Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկին Գիսլադոտիրին  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը արժեւորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն հաստատելու գործում:

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես գործուն եւ միակ ձեւաչափ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ անդամ երկրներում ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կողմից անաչառ դիտորդական առաքելությունների իրականացումը:

Արա Բաբլոյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման եւ ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցներին Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխմանը նպաստելու համար: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որով ընտրությունները գնահատվել են որպես լավ կազմակերպված:

Արա Բաբլոյանը խոսել է նաեւ մեր երկրում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացի, այս գումարման խորհրդարանում կանանց եւ ազգային փոքրամասնությունների ներկայացվածության, ընդդիմության իրավունքների ավելացման մասին:

Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր ղեկավարած կառույցի համագործակցությունը Հայաստանի հետ: Տիկին Գիսլադոտիրն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականին եւ ընդգծել մեր երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի կարեւորությունը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենն անդրադարձել է նաեւ խորհրդարանում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցերին, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին:

Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: