ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալական ընկերությունը Հայաստանում ուղղաթիռային փոխադրումներ կատարելու մտադրություն ունի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքէջից:

«Էլիտալիանա»-ն, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում, նպատակ ունի Հայաստանում ներկայացնել իր արտադրանքը և համագործակցության հնարավորություններ ձեռք բերել։

Նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում ունեցած պայմանավորվածության համաձայն՝ իտալացի մասնագետները ներկայացրին հնարավոր համագործակցության իրենց ծրագիրը։ Բացի իտալական տրանսպորտը Հայաստանում ներկայացնելուց, ընկերությունը ցանկանում է իր արտադրած բարձրակարգ ուղղաթիռները մեր երկրում շահագործել դեպի մարզեր ուղևորափոխադրումներ իրականացնելու, զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր այլ նպատակներով:

Իտալացի մասնագետները նախարարին ներկայացրին իրենց արտադրած մի քանի ուղղաթիռների մոդելներ՝ ընդգծելով դրանց առավելությունները լեռնային պայմաններում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ համատեղ քննարկումները շարունակել շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: