ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական այբուբենի մեջ աստվածային գաղտնիքներ կան. ռուս քահանան հայկական այբուբենով զարմացրել է հանդիսատեսին

Ավագ քահանա Անդրեյ Տկաչյովը հայկական այբուբենի մասին տեղեկությամբ զարմացրել է հանդիսատեսին` ռուսական ուղղափառ «Ցարգրադ» հեռուստաալիքի եթերում։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

«Հայկական այբուբենի ստեղծողը նույնպես սուրբ է, ինչպես և Կիրիլը և Մեֆոդին, որոնք մեզ` սլավոններիս են գիրը տվել, բայց մի քանի դարի տարբերությամբ… Մեսրոպ Մաշտոցը հսկայական բանասիրական ու հոգևորական աշխատանք է կատարել։ Ու Աստված նրան շատ հետաքրքիր բան է թելադրել։ Գեմատրիա կոչվող հասկացություն կա` դա ցանկացած բառի թվային արտահայտումն է։ Հունական, լատինական, հայկական, ռուսական, հրեական այբուբեններում ամեն տառն իր թիվն ունի», - ասել է նա։

Նրա խոսքով` թվային փոխանցմամբ բառը կազմող տառերի գումարելին համապատասխանում է Մենդելեևի աղյուսակում տարրի հերթական համարին։

«Սա ի՞նչ է։ Ես չեմ հասկանում», - բացականչել է զարմացած հոգևոր հայրը։

Նա նշում է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է իր այբուբենն այն մարդկանց համար, որոնք Ավետարանով լուսավորվելու կարիք ունեին։

«Նախկինում այբուբենները ստեղծում էին կոնկրետ նպատակով. ոչ թե թերթեր ու խոհարարական գրքեր ընթերցելու, այլ Աստծուն ճանաչելու համար։ Այբուբենը հավասար է Աստծուն ճանաչելուն։ Նա իր այբուբենն է կազմել ու այնտեղ կա ոսկի, արծաթ, արճիճ և այլն։ Գումարում ես այդ բառերի տառերի թվային արժեքներն ու ստանում ես 79` ոսկու դեպքում, 47` արծաթի, 82` արճիճի։ Յոթ մետաղները լիովին համապատասխանում են Մենդելևի քիմիական տարրերի աղյուսակում իրենց տեղերին։ Բարեկամներ, սա ի՞նչ է։ Դրանք աստվածային բաներ են», - ասել է նա։

Ավագ քահանան նշում է, որ գրի ստեղծողները, ավետարանականները, ճշմարտության քարոզիչները ինտուիցիայոով գնում են այնտեղ, ուր Աստված տանում է նրանց։

«Այնքան խորը, որ նրանք կարող են շատ հարյուրամյակներ առաջ ցույց տալ մեզ ճիշտ ճանապարհը։ Աշխարհում շատ հետաքրքիր բաներ կան։ Ու մենք կմահանանք, երբ դադարենք զարմանալ։ Մի դադարեք զարմանալ։ Աշխարհի հրաշքներից մեկը հայկական այբուբենն է»,- ամփոփել է հոգևորականը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: