ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռայան Բոաթրայթին հեռացրել են Հայաստանի ազգային հավաքականից

Basketball Federation of Armenia

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է նոյեմբերի 23-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի և Դանիայի հետ խաղերին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հավաքականից հեռացվել է Ռայան Բոաթրայթը: Նա գիշերը ժամանել է Երևան, սակայն կմեկնի իր ակումբի մարզաբազա:

«Ֆեդերացիայի և մարզչի համատեղ որոշմամբ Ռայան Բոաթրայթն այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականում, նրան հեռացրել ենք: Պատճառը՝ ոչ պատշաճ վերաբերմունքն է Հայաստանի ազգային թիմի, ֆեդերացիայի ու մարզչի նկատմամբ: Դա ծանր որոշում էր, բայց ճիշտ: Ազգային հավաքականում ոչ մեկն իրավունք չունի իրեն բարձր դասել մյուսներից, բոլորը հավասար են»,- ասաց Արա Պողոսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի կարծիքով Հայաստանի թիմում պետք է լինեն այն բասկետբոլիստները, որոնք իսկապես ցանկանում են խաղալ իրենց երկրի համար:

«Մեր թիմում Ռայան Բոաթրայթը միակ լեգիոներն էր և ամռանը նա ցույց տվեց իր խաղամակարդակը: Ես չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ: Պարզապես կասեմ, որ նա կարևոր խաղացող է, բայց ոչ ամենակարևորը: Բասկետբոլը թիմային մարզաձև է: Մենք փոքր բասկետբոլային երկիր ենք, բայց պետք է պաշտպանենք ազգային հավաքականի շահերը: Չենք կարող թույլ տալ՝ որևէ մեկը մեր շահերին հակառակ լինի»,- ասաց Նիկշա Բավցևիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: