ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեոնիդ Ազգալդյանը գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում.

«Շնորհավորում եմ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: Նրա ղեկավարած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցները նշանակալի դեր են խաղացել Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության գործում: 
Արցախի մասին նրա հնչեցրած արտահայտությունը վաղուց մեզ համար դարձել է թևավոր խոսք ու կարգախոս. «Սա Հայաստան է և վերջ»: Այս կարճ բանաձևի մեջ խտացված են Լեոնիդ Ազգալդյանի՝ ճշմարիտ հայրենասերի, լուրջ գիտնականի և տաղանդավոր կազմակերպչի ողջ գաղափարախոսությունն ու դիրքորոշումը, նրա իմաստալից կյանքի և իմաստավոր անմահության ողջ ուղին»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: