ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանում Հայաստանի հետ համագործակցության գրասենյակ է բացվել

news.am

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության ու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև պայմանագրերի ստորագրմամբ Չինաստանի Ցինտաո քաղաքում Հայաստանի հետ համագործակցության գրասենյակ է բացվել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԺ հանրային կապերի վարչությունից, փոխանցում է NEWS.am-ը:

Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը և առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը Ցինտաո այցի ընթացքում հանդիպել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի նախագահ Լու Ճանգի հետ: Հայաստանի դեսպանությունն ու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնը նույնպես համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Հայաստանի համագործակցության գրասենյակի բացման շուրջ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի հետ բանակցում էին շուրջ կես տարի: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմից գրասենյակի գործառույթներն իրականացնելու են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատն ու Արդյունաբերողների և գործարարների միությունը: Գրասենյակի գործառույթները տարածվելու են Չինաստանի հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով 19 նահանգ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: