ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի ռուս երգչուհին պատմել է, թե ինչպես է 1993-ականներին հրաշքով բժշկվել Հայաստանում

Радио Шансон

Հանրահայտ երգչուհի Իրինա Բոգուշևսկայան 1993 թվականի հուլիսի 17-ին սարսափելի ավտովթարի է ենթարկվել, որից հետո երկար ժամանակ չի կարողացել շարժել ձեռքը։ TELE.ru պարբերականին տված հարցազրույցում հայտնի երգչուհին պատմել է իր ապաքինման պատմությունը, թե ինչպես է բժշկվել Հայաստանում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Ձեռքս օրական 24 ժամ ցավում էր, չորս ժամը մեկ ինձ անալգին էին սրսկում` մեծացնելով չափաբաժինները, հետո սրտի դեղեր ավելացրին. սիրտս չէր դիմանում ծանրությանը», - անկեղծացել է Բոգուշևսկայան։

Երգչուհու խոսքով` բժիշկներն առաջընթաց չեն նկատել։

«Ի՞նչ էր մնում անել` աղոթել ու հույսը դնել հրաշքի վրա։ Ես վերադարձա հիվանդանոց ու սկսեցի աղոթել», - ասել է նա։

«Ռոսիա» հեռուստաընկերությունը որոշել է կնոջ մասին ռեպորտաժ պատրաստել և կապ է հաստատել Բոգուշևսկայայի մոր հետ։ Բայց նա հայտնել է, որ աղջիկն արդեն կես տարի է` հիվանդանոցում պառկած է։

«Այդ ժամանակ խմբագիրներն առաջարկեցին. «Եկեք ձեզ ծանոթացնենք մեր մյուս հերոսուհու` Հասմիկի հետ»։ Նա էլ ինձ ռենտգենի ուղարկեց, ու այնտեղ պարզվեց, որ ոսկորներս Х-աձև էին կպել ու սեղմում էին նյարդերս», - պատմել է երգչուհին։

Հայտնի բժշկողը երգչուհուն ասել է, որ կարող է ուսը տեղը գցել, բայց արմունկով պետք է կզբաղվի իր ուսուցիչը, ու դրա համար պետք է Հայաստան մեկնել։

Երգչուհու խոսքով` Հասմիկը կրթությամբ բժիշկ էր, իսկ նրա ուսուցիչը` վիրաբույժ, որը բուժել էր նաև Սպիտակի երկրաշարժից տուժած մարդկանց։

«Ու ահա 1993 թվականի դեկտեմբերին մենք նրա հետ Երևան եկանք, որտեղ ո՛չ լույս կար, ո՛չ գազ, ո՛չ էլ ջուր։ Բազմահարկ շենքերի բնակիչները դույլերով էին ջուրը բարձրացնում 15-րդ հարկ, տաքանում էին գրքեր ու մանկական անկողիններ վառելով։ Առաջ այդպիսի բաներ միայն պատերազմի մասին ֆիլմերում էի տեսել։ Մենք մեքենա ու բենզին ճարեցինք, Հասմիկն ինձ Երևանից տարավ սարեր. նրա ծեր ուսուցիչը գյուղում էր ապրում», - պատմել է Բոգուշևսկայան։

Երգչուհուն մի բաժակ խաղողի օղի են տվել ու բռնել ձեռքը։

«Ու ես գիտակցությունս կորցրի։ Երբ ուշքի եկա, ձեռքս արդեն շարժվում էր, դրսում էլ շողում էր արևը։ Երբեք չեմ մոռանա այդ պահը։ Այդ ժամանակ ինքս ինձ խոսք տվեցի, որ էլ երբեք չեմ մտածի մահվան մասին», - պատմությունը եզրափակել է երգչուհին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: