ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական ռազմակայանի նորակոչիկների համար էքսկուրսիա է կազմակերպվել Հայաստանում

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան, պլանային փոխարինման շրջանակներում, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորամասերից և ուսումնական կենտրոններից ժամանել են շուրջ հազար զինծառայողներ, որոնք ծառայում են զորակոչով:

Ինչպես  տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունում, զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ «Հայկական մշակույթի օրերի» անցկացման շրջանակներում որոշում է ընդունվել ներածական դասընթաց անցկացնել նոր ժամանած զինծառայողների հետ և նրանց համար էքսկուրսիա կազմակերպել հանրապետության տեսարժան վայրերով, որպեսզի զինծառայողները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգության հետ, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հայաստանի մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը ճանաչելու նպատակով նոր ժամանած զինծառայողները ծանոթացել են զորամիավորման կյանքին ու կենցաղին, այցելել են «Մայր Հայաստան», «Պատվո բլուր», «Ռազմական փառքի» հուշահամալիրներ և պատմության թանգարաններ: Ռազմակայանի թանգարանում էքսկուրսիայի մասնակիցներին ցուցադրել են 300-ից ավելի ցուցանմուշներ, որոնք պահպանվել են Նիկոլայ Առաջին կայսեր կողմից 213 տարի առաջ Ալեքսանդրապոլում (Գյումրի) ռուսական առաջին կայազորի հիմնման պահից:

Երևանի զինվորական կայազորում նորակոչիկների համար ավելի ընդգրկուն մշակութային-ժամանցային և ռազմահայրենասիրական ծրագիր է պատրաստված, որը ներառում է այցելություն Հայրենական մեծ պատերազմի թանգարան, ազգային պատմության, հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան, հայերի 1915 թվականի ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Էջմիածնի մայր տաճար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: