ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռայան Բոաթրայթը վերադառնում է. Նիկշա Բավցևիչի պարզաբանումը

Facebook/ Basketball Federation of Armenia

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմ վերադաձնել Ռայան Բոաթրայթին:  Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ գլխավոր մարզիչը երկար զրույց է ունեցել Ռայանի հետ: Վերջինս ներողություն է խնդրել իր պահվածքի համար.

«Նոյեմբերի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, ես և ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար:

Խաղացողը իրոք հեռացվել էր ազգային թիմից և պետք է հեռանար նաև Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաև մարզական ռեժիմը խախտելու համար:

Ես և Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա՝ հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից և խնդրեց իրեն ևս մեկ հնարավորություն տալ` հանդես գալ հավաքականում:

Մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին և նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ ՝ պայմանով, որ այլևս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից:

Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը և միմյանց հանդեպ հարգանքը շատ կարևոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական, և պետք է զգույշ լինենք մեր գործողություններում:

Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- ասել է Նիկշա Բավցևիչը:

Այժմ Ռայան Բոաթրայթը ազգային թիմի հետ Ալբանիայում է և պատրաստվում է առաջիկա խաղերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: