ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձերբակալված սաուդյան արքայազններին կտտանքների են ենթարկում

AFP

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված արքայազններն ու բիզնեսմենները կտտանքների են ենթարկվում ԱՄՆ-ի զինվորական մասնավոր ընկերության աշխատակիցների կողմից, գրում է Daily Mail պարբերականը:

«Նրանց ծեծում են, կտտանքների ենթարկում, պարգեւատրում «ճիպոտի հարվածներով» և վիրավորում են: Նրանց փորձում են կոտրել», - պարբերականին հայտնել է աղբյուրը:

Պարբերականի տվյալներով, այդ գործով զբաղվում է  ԱՄՆ-ի մասնավոր զինվորական ընկերությունը` Academy-ն, որը նախկինում կոչվում էր Blackwater: «Արքայազները պահվում են հյուրանոցում, որի մուտքի մոտ կայանված են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների զրահապատ մեքենաները, սակայն ներսում գործում է մասնավոր ռազմական ընկերություն», - հայտնել է պարբերականի աղբյուրը:

Պարբերականը նաև հայտնում է, որ ձերբակալվածներին անձամբ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն է հարցաքննում, ով արքայազններից արդեն առգրավվել է 200 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էին 11 արքայազն, 30 նախարար ու գործարար, իսկ ավելի ուշ տեղեկացվեց, ընդհանուր առմամբ 208 ձերբակալվածի մասին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: